1.Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, իսկ առանձին գագաթների բարձրությունը հասնում է 4000–5000 մ-ի, առավելագույնը` 5165… Continue reading Հայկական լեռնաշխարհ
Մեսրոպ Մաշտոցը
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է կիսաազնվական Վարդանի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ-ին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին: 394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել… Continue reading Մեսրոպ Մաշտոցը
Պետրոս Դուրյանը
Պետրոս Դուրյանը ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում (Ենի մահալե), երկաթագործի ընտանիքում։Մանկության և պատանեկության տարիներն անցել են բավականին աղքատ պայմաններում։ 1857 թվականին` 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։ Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել… Continue reading Պետրոս Դուրյանը
Գրիգոր Նարեկացի
Գրիգոր Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նա սրբացվել է։ Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է Մատյան ողբերգության չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։ Գրիգոր Նարեկացու կյանքի… Continue reading Գրիգոր Նարեկացի
Սայաթ-Նովա
Սայաթ Նովանհայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիրն է։ Իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան։ Սայաթ-Նովայի կյանքը ավելի քան 150 տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների և փիլիսոփաների բանավեճերի առարկան։ Նրա կյանքի բազմաթիվ կարևոր հանգամանքներ և մանրամասներ մինչև օրս էլ ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։ Նրա մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներից են հենց իր գրած բանաստեղծությունները։ Սայաթ-Նովան ունի… Continue reading Սայաթ-Նովա
«Արտաշես և Սաթենիկ» առասպել
Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը… Continue reading «Արտաշես և Սաթենիկ» առասպել
Արա Գեղեցիկ և Շամիրամ
Ասորեստանի թագուհին՝Շամիրամը,ամուսնու՝Նինոսի մահից հետո,չդիմանալով և տենչալով տեսնել Արայի գեղեցկությունը,մեծամեծ պարգևներ է ուղարկում,որպեսզի Արան գա,ամուսնանա իր հետ և թագավորի Ասորեստանը:Սակայն ամեն անգամ մերժում էր ստանում:Շամիրամը հավաքում է զորքը և գալիս է Հայաստան՝Արային գրավելու,այլ ոչ թե հալածելու կամ սպանելու:Սակայն դիահավաքների ժամանակ գտնում են նաև Արայի դին:Զայրացած հայ ժողովուրդը որոշում է մարտել Շամիրամի հետ ՝Արային հետ բերելու նպատակով:Շամիրամը՝ստելով… Continue reading Արա Գեղեցիկ և Շամիրամ
Նահապետ Քուչակ
Նահապետ Քուչակը 16-րդ դարի տաղերգու է: Հայտնի է որպես հայրենների հեղինակ, աշուղ-բանաստեղծ: Քուչակի հայրենները պահպանվել են ոչ միայն գրավոր, այլև բանավոր: Սերնդեսերունդ դրանք փոխանցել են աշուղները և հետո են միայն գրի առնվել: Հայրենների հեղինակային պատկանելության հարցի շուրջ բանասիրական վեճեր են եղել, բայց Քուչակի անունով հայտնի հայրեններն ունեն խորապես անհատական դրոշմ, այնպես որ դրանք ժողովրդական լինել… Continue reading Նահապետ Քուչակ
Ձոն (Դանիել Վարուժան)
1. Դանիել Վարուժան. «Ձոն» Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…— Քեզի ընծա՜, հին հայրենիք —Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:Եղեգնյա գըրչով երգեցի… Continue reading Ձոն (Դանիել Վարուժան)
Հայկ և Բել
Հայկը վայելչակազմ էր,թիկնավետ,գեղագանգուր մազերով,վառվռուն աչքերով,հաստ բազուկներով:Նա քաջ և երևելի հանդիսացավ և դուրս եկավ Բելի դեմ այն ժամանակ,երբ Բելը տիրացավ աշխարհին,երբ մարդիկ ամեն ինչ անում էին մեկը մյուսին տիրելու համար:Հայկի որդին ծնվեց Բաբելոնում՝Արամանյակ անունով,գնաց և բնակություն հաստատեց լեռան ստորոտում:Այստեղ էլ տուն կառուցեց ու շնորհեց Արամանյակի որդուն՝Կադմոսին:Իսկ ինքը բնակություն է հաստատում բարձրավանդակ դաշտում և այն կոչում Հայք,այսինքն… Continue reading Հայկ և Բել