Հայոց Լեզու · Գրականություն · Թարգմանություն

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է ավելի հաճախ հիշել նրանց, ում մենք սիրում ենք

Եթե դուք իմանայիք, թե ոնց է փոխվում ձեր դեմքը,երբ դուք խոսում եք նրանց մասին, ում սիրում եք:Երեխայի, տատիկի, պապիկի, ծնողների, սիրած մարդու մասին:Նույնիսկ շան կամ կատվի մասին:Ամբողջ լարվածությունը անցնում է, բոլոր կնճիռները հարթվում են և աչքերից հոսում է փափուկ մի լույս:Եվ սիրո այդպիսի լույսը վերափոխում է ձեզ և դուք դառնում եք աննկարագրելի գեղեցիկ, աննկարագրելի բարի և մեղմ: Եվ սիրո այս պայծառ էներգիայի մի մասը փոխանցվում է ուրիշներին: Բոլոր այդ րոպեների ընդացքում հնարավոր է հիանալ ձեզանով կամ նկարել դիմանկար:

Սրանք հիանալի և հակիրճ պահեր են կյանքում, աղմուկի և անհանգստության ժամանակ:Պետք է հաճախ հիշել նրանց, ում մենք սիրում ենք: Ում հետ մենք անկեղծորեն կապված ենք: Ով լցնում է մեր սիրտը… Եվ բոլորը կգեղեցկանան և կգեղեցկանան: Կնրբանան և կբարիանան: Բարեհամբույր միմյանց հանդեպ-հենց սերն է դարձնում մեզ բարեհամբյուր: Եվ ընդհամենը պետք է խոսալ մարդու հետ նրա մասին, թե ում է նա սիրում: Որպեսզի նա հիշի և լցվի լույսով: Եվ լցնի ուրիշներին այդ լույսով:

Leave a comment