Դավիթ Բեկը ծնվել է 1669թ․ Սյունիքի Կովսական աշխարհի Բաղք գյուղում, իշխանական տոհմից է։ Նա հայ զորավար , իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդն է։ Նա մահացել է 1728թ․ և նրան փոխարինել է Մխիթար սպարապետը։ Ըստ Րաֆֆու համանուն վեպի Դավիթ Բեկ, օպերա՝ երաժշտությունն ու լիբրետոն Արմեն Տիգրանյանն է ստեղծագործել 1943թ։ Կոպոզիտորի մահից հետո օպերան ավարտել են Լևոն Խոջա-Էյնաթովը ( նաև գործիքավորել է ), Գ․ Բուդաղյանը լիբրետոն մշակել է Ա․ Տեր-Հովհաննեսյանը։ Դավիթ Բեկի հուշարձանը, գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքի կենտրունում ՝ հրապարակի հյուսիսարևելյան եզրին։ Հուշարձանը տեղադրվել է 1978թ։