Գրականություն

Փոքրիկ դրախտը

Կարծում եմ, որ հեղինակը, դրախտը համեմատում է երկրի հետ: Մարդիկ գումարով գնում էին երջանկություն, ուրախանում ու իրենց զգում ինչպես դրախտում, բայց նրանք չէին հասկանում, որ ոչ միշտ է հնարավոր գնել երջանկությունը։ Հասարակությունը երջանիկ էր, որովհետև կարողացել էին իրենք իրենց համոզել, որ երջանիկ են: Գեներալի երկրում ապրող մարդիկ անպատասխանատու էին, որովհետև թույլ էին տալիս, որ իրենց կյանքը կարգավորի ուրիշ մարդ: Նրանք միամիտ էին, կամ գուցե լավ էլ հասկանում էին, որ գեներալը միայն հիմարեցնում է իրենց, բայց չէին կարող չանել դա, որովհետև <<ոսկե ձկնիկները>> սահմանված էին օրենքով: Կարծում եմ` նրանք հրաժարվելու տարբերակ չունեին ու համակերպվել էին այդ դրության հետ:

Leave a comment