Կենսաբանություն

Կենսաբանություն

1․Պարասիմպատիկ և սիմպատիկ նյարդային համակարգի կառուցվածքը և ֆունկցիան։

Սիմպատիկ նյարդային համակարգի կենտրոնական բաժինը տեղադրված է ողնուղեղի պարանոցային վերջին, կրծքային և գոտկային հատվածների  գորշ նյութի կողﬓային եղջյուրներում: Պարասիմպատիկ ենթաբաժնի կենտրոնները գտնվում են երկարավուն, ﬕջին ուղեղներում և ողնուղեղի սրբանային հատվածի գորշ նյութի կողﬓային եղջյուրներում:

 2․Աչքի կառուցվածքը և ֆունկցիան։

Աչքի կառուցվածքը: Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտն վում է գանգի ակնակապիճում: Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքնե րից: Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցուն քագեղձրը և ակնագունդը շարժող մկանները: Հոնքերը, կոպերը և թարթիչները աչքերը պա շտպանում են փոշուց, քրտինքից: Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի ﬕ մա սը` արտաքինից: Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյունում, անընդհատ ար տազատում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ: Ակնագնդի մկան ները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը: Ակնագունդը պատված է 3 թաղա նթներով` սպիտակուցաթաղանթ, ակնաթաղանթ և ցանցաթաղանթ : Առաջին երկու թաղա նթներն իրականացնում են պաշտպանական և սնուցող գործառույթ: Ակնագունդը դիմացից ծածկում են լուսաթափանցիկ եղջերաթաղանթը և նրա տակ գտնվող՝ աչքի գույնը պայմանա վորող ծիածանաթաղանթը: Ծիածանաթաղանթի կենտրոնում կա ոչ ﬔծ անցք՝ բիբը, որը կա րող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ՝ դրանով իսկ կարգավորելով թափանցող լույսի ճա ռագայթների քանակը:

3․Ականջի կառուցվածքը և ֆունկցիան։

Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, ﬕջին և ներքին: Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հա վաքում է ձայնային տատանուﬓերը և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը ﬕջին ականջից: Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկ ներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: Մուրճիկը հենվում է թմբկաթաղանթին, իսկ ասպանդակը՝ ներքինականջը ﬕջինից սահմանազատող ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ երկու ոսկրիկների արանքում գտնվում է երրորդ ոսկրիկը՝ սալը: Միջին ականջի խոռոչը լսողական փողով (եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշ ռում է ճնշու մըթմբկաթաղանթի երկու կողﬔրում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի: Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանուﬓերը փոխանցում են ձվաձև պատուհանի թաղանթին: Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալա րուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ: Խխուն ջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը եր կայնակի ﬕջնորմով բաժանված է երկու հարկե րի : Միջնորﬕ ﬕ մասը կազմված է հի մային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական ընկալիչ ները ։

Leave a comment