Պատմություն

Տանը

  • Ներկայացրու 19-րդ  դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին/Լազարյան ճեմարան,Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը, մանրամասն ներկայացրու/

Լազարյան ճեմարան  հայագիտական և արևելագիտական ուսումնական ու գիտական խոշոր կենտրոն էր։ Հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում, մեծահարուստ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով։ Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան ուսումնարան։ Սովորել են միայն Լազարյան որդեգիրները։ Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն։ Ընդունվել են տարբեր ազգերի 10-14 տարեկան երեխաներ, հիմնականում հայեր և ռուսներ: 1841 թվականին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին՝ հայ եկեղեցու սպասավորներ Հոգևոր դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով։

Թիֆլիսի Ներսիսյան դպրոց հայկական միջնակարգ դպրոցների մեջ ամենանշանավորն է և բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում։ Ներսիսյան դպրոցից դուրս են եկել մեծ թվով հայ գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, հայտնի մանկավարժներ և այլք։ Կովկասում հայկական առաջին միջնակարգ դպրոցը, որը գործել է մեկ ամբողջ դար, հիմնվել է Թիֆլիսում 1824 թվականին՝ Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով։

Աստրախանի Աղաբաբյան դպրոց, բացվել է 1810 թվականին աստրախանաբնակ վաճառական Նիկողայոս Աղաբաբյանի և նրա մահացած եղբայրների միջոցներով։ 1821 թվականից դպրոցը հանձնվել է ժողովրդական կրթության նախարարության տնօրինությանը՝ գավառային ուսումնարանի իրավունքներով։ Տարբեր տարիների սովորողների թիվը եղել է 50 — 150։ 1917 թվականի օգոստոսին ժամանակավոր կառավարության որոշումով Աղաբաբյան դպրոցը վերափոխվել է Աղաբաբյան գիմնազիայի խորհրդային իշխանության հաստատումից հետո ՝ II աստիճանի սովորական դպրոցի։ Երկար ժամանակ հայերը կազմել են աշակերտների հիմնական մասը, իսկ հայոց լեզու դասավանդվել է մինչև 1930-ական թվականները։ Դասավանդել են Ս. Պատկանյանը, Հարություն Ալամդարյանը։ Դպրոցի գրքերի տպագրությանը մասնակցել է Հարություն Շմավոնյանը։ Աղաբաբյան դպրոցը փակվել է 1950-ական թվականներին։

  • Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին. ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:

Շատ տարիներ առաջ հիմնվեցին բազմաթիվ տպարաններ հայ տպագրության, որոնցից մեկն էր Ամստերդամում, Կ. Պոլիսում, Վենետիկում, որտեղ նաև 1666 թվականին առաջին անգամ հայերենով լույս տեսավ ամբողջական Աստվածաշունչը: Հայ տպագրության պատմության մեջ 1771 թվականը հատկապե հիշարժան է, որովհետև այդ ժամանակ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնեց առաջինն տպարանը Հայաստանում:

  • Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին:

Միքայել Չամչյանը  հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ։ Մխիթարյան միաբանության անդամ է եղել։ 1762 թվականից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1769 թվականին օծվել է վարդապետ և նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ։

  • Արվեստ- Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին, ընտրիր իր նկարներիվ մեկը, նշված «Մի լուսանկարի պատմություն» թեմայով, պատմիր մի կտավի մասին

Leave a comment