Կաղանդի ծառ մը
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը — հետո զարդեր ծառին վրա
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
— Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե
Բարի տարի ձեզ և բարի պատրանք
Առաջադրանքներ.
1)Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Տոնածառը զարդարելու համար
Երկու բան է պետք
Նախ ծառ հետո զարդեր
Տոնածառը զարդարելու համար
Երեք բան է պետք
Ծառը զարդարել
Հավատքը ապագա օրերում
Տոնածառը զարդարելու համար
Մեկ բան կբավարարի
Ոչ ծառ և ոչ էլ զարդ
Դա այդ քարերը ադամանդ կարծող սուտ է
Տոնածառը զարդարելու համար
Երազանքը լրիվ բավական է
Բարի ձեզ Նոր տարի և բարի երազանք:
2)Կաղանդի ծառը Նոր տարվա խորհրդանիշն է. նրա զարդարանքից խոսելով՝ հեղինակն ի՞նչն էր կարևոր համարում, ինչը՝ ավելորդ և ձևական:
Կարևոր էր համարում՝
Տոնածառը զարդարելու համար
Երազանքը լրիվ բավական է
Ավելորդ և ձևական էր համարում՝
Մեկ բան կբավարարի
Ոչ ծառ և ոչ էլ զարդ
Դա այդ քարերը ադամանդ կարծող սուտ է
3)Քո շրջապատում ի՞նչին են ուշադրություն դարձնում տոնը նշելիս: Քեզ ինչն է ուրախացնում և տխրեցնում (գուցե զայրացնում) Ամանորին:
Ես շատ եմ սիրում իմ ընտանիքի հետ պատրաստվել ամանորին։Իմ քույրիկն ու մայրիկը ավելի շատ ուշադրություն են դարձնում տան զարդարանքի վրա, որպեսզի բոլորս ունենանք ամանորյա տրամադրություն։ Ես միշտ ամանորի օրերին սպասում եմ, թե երբ է գալու ուտելու ժամանակը և ուրախանում եմ, երբ նվերներ բաժանելու և ստանալու պահն է գալիս։ Եվ իհարկե ինձ և իմ քույրիկին տխրեցնում են Ամանորյա արձակուրդների վերջին օրերը, երբ մենք կրկին պետք է գնանք դպրոց։ մի լար,
Երկինքէն ինկողը չի լար: