Հայոց Լեզու

Անջատման խնդիր

Անջատման խնդիր

Արսենը քեզնից (ումի՞ց) երբեք չի կարող բաժանվել:

Մարդիկ սարսափահար փախչում էին այդ կեղծիքից (ինչի՞ց):

Այն առարկան, որից ծագում է, սկսում է կամ անջատվում, բաժանվում է գործողությունը, կոչվում է անջատման խնդիր:

Հարցերի փոխարեն գրիր անջատման խնդիրներ:

  • Նա վաղուց էր ձանձրացել շունիկից:
  • Նա թաքցրեց իր անհանգստությունը մայրիկից:
  • Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հեռախոսից ազատվել:
  • Նա մեզ չզրկեց զվարճանքից:
  • Աշխարհն էս է, ի՞նչ ես ուզում բնությունից, կյանքից:

Ընդգծիր անջատման խնդիրները:

  • Ինձ հանդիպած մարդկանցից իմացա, որ գյուղը դեռ շատ հեռու է:
  • Հայրը խորշում էր զավակների վարած ցոփ ու աննպատակ կյանքից:
  • Հոգնեցի գրքերից անհամար,

Աշխարհից այս խավար ինձ տարեք…

Փրկեցեք մտքերից այս անծայր,

Փրկեցեք խոսքերից այս խելոք…

  • Բախտը ինձնից թռավ գնաց վերջալույսի շողերի պես:
  • Երկրաբանները քարտեզը նշված վայրից տեղափոխել էին:

Վերլուծիր նախադասությունը:

  • Փղերի լրիվ ոչնչացում է սպառնում նաև շատ ուրիշ վայրերի, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում:

Կետադրիր.

  1. Աղթամար կղզին՝ որ հայտնի է հին հիշատակներով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում:
  2. Կանաչ կղզին՝ խոշոր կետ ձկան տեսքովերկարում է հարավից հյուսիս՝ պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
  3. Լուսաբացի առաջին սարսուռը՝ թարմ ու պայծառ սահում էր արթնացած մակերեսի վրայից:
  4. Ձայնը գլխին էր տալիս, գովերգում անսահման երեկոն, որն օրորվում էր բլուրների վրա՝ եկեղեցու հնչուն զանգակի պես:
  5. Նրա հրացանը նշանից շեղվեց և իր թնդյունով՝ աղավնուն քնից զարթնեցրեց:
  6. Ինքնաթիռն ուժգին ցնցվեց, և նրա աջ թևը շլացուցիչ բոցերով պարուրվեց:
  7. Հայաստանը՝ ուր որոշել էր գնալ մանուկ հասակիցչէր տեսել:
  8. Դժվարին չարքաշ կյանքի ընթացքում, հեռավոր հայրենիքը հաճախ այցելել էր նրան՝ երազի պես շքեղացած, քաղցր:
  9. Լուրը՝ իբրև ժանտախտ, սողոսկում էր բոլորի տները:
  10. Ցանքսերը երաշտից փրկելու հույսը ոգեշնչել էր բոլորին՝ ծեր թե մանուկ, կին թե տղամարդ:

Որոշիչ, ենթակա, խնդիր նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ):

  • Ով իր նպատակը լավ է պատկերացնում, դրան հասնելու միջոցը կգտնի:
  • Թե ինչ եղավ իրեն այդ պահին, ինքն էլ չիմացավ:
  • Ումից բոլորովին չէր սպասում, նարնից էլ հարված ստացավ:
  • Պատրաստ էր իր մտադրությունը բարեկամին հայտնելու՝ պայմանով, որ ուրիշը չիմանար:
  • Հետո այնպիսի մրրիկ բարձրացավ, որ երկինք ու երկիր խառնեց իրար փոշով ու աղբով:

Leave a comment