Հայոց Լեզու · Գրականություն

Տնային աշխատանք

Ծովուն դիմաց

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,
Եկուր լըռել իր ամայի ափունքին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,
Եկուր լըսել՝ մինչև աչքերըդ թըրջին․․․

Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կըրնար սիրել ես․
Իմ լուսնընկան դո՛ւն ես, ամպե մը ծաթե,
Եղիր Աստվա՜ծն իմ երկնընքին տրտմերես․․

Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․

1․Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն (շարադրանքը` ազատ)

2․Տրտմերես  բառը բարդ բառ է, որովհետև ունի 2 արմատ։ Գտիր բառի բոլոր արմատները և առանձին-առանձին դրանցով կազմիր ևս մի քանի բառ:

Սևերես, լուսերես, երկերեսանի, աներես, տրտմագին, տրտմորեն

3․Ծովին նկարագրող հատվածները դուրս գրիր:

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,
Եկուր լըռել իր ամայի ափունքին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,
Եկուր լըսել՝ մինչև աչքերըդ թըրջին․․․

Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․

4․Քանի որ քնարական հերոսն իր հոգին նմանեցնում էր ծովին, դուրս գրածդ հատվածների միջոցով փորձիր նկարագրել, թե ինչ հոգեվիճակում էր նա:

Իմ կարծիքով նա տրամադրություն չուներ և իրեն նմանեցնում էր գիշերվա մութ ծովին, լուռ և հանգիստ։

5․Ստեղծագործական աշխատանք –

Հոգիս ծովի պես պարզ և զուլալ է,

Երբ ես հանգիս եմ,

Երբ բարկանում եմ,

Ծովի ալիքների նման հոգիս ալեկոծվում է․․․

Leave a comment