| «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ստեղծողի մոբիլ դպրոց 2019-2020 ուսումնական տարի Ուսուցման առաջին շրջան 8-րդ դասարան Գագիկ Մարտիրոսյան Ուսումնական պլան |
| Բովանդակություն | Շաբաթական ժամաքանակը | ||
| VIII | |||
| Ընդհանուր բաղկացուցիչ | |||
| Մայրենի | 5 | ||
| Հայոց լեզու | 5 | 3 | 3 |
| Գրականություն | 5 | 2 | 2 |
| Անգլերեն | 1 | 2 | 2 |
| Ռուսերեն | 5 | 2 | 2 |
| Մաթեմատիկա | 3 | 4 | 4 |
| Բնագիտություն | 1 | ||
| Քիմիա | 1 | 1 | |
| Ֆիզիկա | 1 | 1 | |
| Կենսաբանություն | 1 | 1 | 1 |
| Աշխարհագրություն | 1 1 | 1 | 1 |
| Պատմություն | 2 | 2 | 2 |
| Հասարակագիտություն | 1 | ||
| Արվեստ | 3 | 2 | 2 |
| Տեխնոլոգիա | 3 | 2 | 2 |
| Ֆիզկուլտուրա և անվտանգ կենսագործ. ֆուտբոլ | 3 | 3 | 3 |
| Ընդհանուր պարապմունք | |||
| Սովորողի ընտրած գործունեություն Ռուսերեն | 4 | 4 | 4 |
| Ընդամենը | 33 | 31 | 32 |
| Լրացուցիչ կրթություն | |||
| Տնային ուսումնական աշխատանք | Բոլորը | ||
| Լրացուցիչ ուսուցման դասընթաց (ներ) |
| Ուսումնական պլանի պարզաբանումներ Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ’ Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:6-8-րդ դասարան ընդունվում է այն սովորողը, որ իր ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ ընտրում է Ծրագիրը, սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին: Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով: |
| Է անհատական ուսումնական պլանով, որը սահմանված համար’ հիմք ունենալով սույն ուսումնական պլանը և |
| Սովորողի ուսումնական գործունեությունը կազմակերպվում կարգով կազմվում է ուսումնական յուրաքանչյուր շրջանի ուսումնական շրջանի առանձնահատկությունը:Տևական շրջան Հայաստանից բացակայած սովորողների համար սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ծրագրերով ուսուցում:Ընդհանուր բաղկացուցիչով ուսումնական պարապմունքը կազմակերպվում է 20-25 հոգիանոց խմբով: Սովորողի ընտրությամբ դասընթացի պարապմունքը կազմակերպվում է 8-15 հոգիանոց խմբով: Սովորողի նախասիրության զարգացման ակումբը կազմակերպվում է 12-25 հոգիանոց խմբով: Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող են գործել ավելի փոքրաքանակ խմբեր’ կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին:Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Գրանցում փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը: Ուսումնական տարվա առաջին շրջանը սկսվում է 2018թ.օգոստոսի 30-ից: Այն կազմակերպվում է կրթահամալիրի (դպրոցի, դասարանի, դասընթացի, ակումբի, սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության) ուսումնական օրացույցով: Դրանցով որոշվում են ուսումնական շրջանները, պարապմունքները, ճամբարները, ստուգատեսները, ծեսերը, տոները, ստեղծագործական այլ հավաքները, ուսումնական արձակուրդները: Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուքով կամ պլանշետով, տանն |
| ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն: Մեդիագրադարանը. դպրոցական գրադարանը, դասավանդողների և սովորողների բլոգները, ամսագրերը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի, ուսումնական նախագծերի մշակման և իրականացման, ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, ստուգատեսների միջոցով:Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են հեռավար, առցանց. տնային ուսուցման ձևեր:Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում: Դասավանդողի գործունեության արդյունքները նույնպես սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության, ակումբային պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, իրականացվել ուսումնական-հասարակական նախագծեր:Ծրագրի ամենօրյա 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքը’ սահմանված կարգով և ծրագրով, սովորողի համար լրացուցիչ կրթական ծրագիր է:Սովորողն ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը:Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է:Կրթահամալիրի, ավագ դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական աշխատանք է:Ուսումնական պարապմունքները կազմակերպվում են հիգիենիկ, այդ թվում’ բացօթյա, միջավայրում:Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային գործունեության, նախագծերի բաղկացուցիչն են:Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում:«Մայրենի լեզուն», «Հայոց լեզուն», «Գրականությունը» ներառում են գրաբարի ուսուցում:«Մաթեմատիկան» կազմված է 6-րդ դասարանում’ «Մաթեմատիկա», «Մաթեմատիկա և երևակայություն», 7-8-րդ դասարաններում ‘ «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Մաթեմատիկա’ առանց բանաձևերի» դասընթացներից:«Կենսաբանություն» առարկան կազմված է «Բուսաբանություն և բույսերի խնամք», «Կենդանաբանություն և կենդանիների խնամք», «Մարդու կազմախոսություն և մարմնի խնամք» դասընթացներից, որոնք ներառում են էկոլոգիայի բաղկացուցիչ և ուսուցանվում փորձի հիման վրա:«Բնական գիտություններ» բնագավառի դասընթացների ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա, բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, էկոլոգիական, աշխարհագրական, երկրագիտական, կենսաբանական, աստղագիտական ուսումնական նախագծերով: Ֆիզիկայի, քիմիայի ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի:Օտար լեզուները գործնական կիրառություն ունեն մյուս ուսումնական պարապմունքներին:«Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Տնային տնտեսվարություն», «Միջավայրի խնամք և բարեկարգում», «Պարտեզի խնամք», «Դիզայն», «Առողջագիտություն, առաջին բուժօգնություն», «Մեդիատեխնոլոգիաներ», «Դիզայն-խեցեգործություն», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք» դասընթացներից, կազմակեպվում է ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների, սպասարկման (հերթապահության) ուսումնական նախագծերի ձևով: Ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի:«Արվեստ» առարկան կազմակերպվում է երաժշտության, պարի ուսուցման, արվեստի տարբեր տեսակների վերաբերյալ ուսումնական նախագծերի, ծեսի, տոնի, համերգի, ցուցադրության կազմակերպման ուսումնական նախագծերի միջոցով:«Պատմություն», «Հասարակագիտություն», «Արվեստ» դասընթացների մեջ, «Ընթերցում ենք գրաբար» ուսումնական նախագծերում ներառված են նաև «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացի համապատասխան բաղադրիչները, միջմշակութային’ իրանական, վրացական, նախագծեր:«Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 6-9-րդ դասարաններում ներառում է սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքները, մրցումները, ռազմա-մարզական խաղերը, սահմանված կարգով ռազմա-մարզական դաշտային ճամբարի կամ հավաքի մասնակցություն: Սովորողին առաջարկվող մարզական ակումբներն են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սեղանի թենիս, հրաձգություն: Որպես [րացուցիչ կրթության մարզական ակումբ’ սովորողը կարողէ ընտրել լող, սեղանի թենիս, հեծանվավարություն, եռամարտ, ձիավարություն, մարզական այլ ակումբի պարապմունքներ: Կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս որևէ մարզաձևի լրացուցիչ կրթության ծրագրում ընդգրկված սովորողը կարողէ կրթահամալիրում մարզական-ակումբային պարապմունքների չմասնակցել: Անվտանգ գործունեության հմտություններ սովորողը գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի նախագծերի, քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ:Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 4 ժամ իրականացնում է առարկայական նախագծեր’ քերականության, մաթեմատիկական, բնագիտական (ֆիզիկոսի, քիմիկոսի, կենսաբանի, աստղագետի), ինժեներական-տեխնիկական, կինո- ֆոտոյի, մեղիալրագրության, օտար լեզվի (գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն)-թարգմանչության, կենդանիների և բույսերի խնամքի, վայրի բույսերի հավաքման-մշակման, պարտիզպանի, կերպարվեստի-դիզայնի-մոդելավորման-քանդակի, պատմաբան-հնագետ- ազգագրագետի, երգչախմբային, մարզական, արհեստավորի (այդ թվում’ նաև բրուտի, պարտիզպանի, խոհարարության, կարուձևի, գորգագործության-ասեղնագործության) գործունեություն: Սովորողը կարողէ ընտրելնաև կրթահամալիրի պատանեկան ակումբներից մեկը, ձևավորել նոր ակումբ:Սովորողի տնային աշխատանքը բաղկացած է նրա ընտրած (անհատական ուսումնական պլանով) դասընթացների առաջադրանքներից, ամենամսյա առարկայական ֆլեշմոբներից, ուսումնական նախագծի աշխատանքից:Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային գործունեության, ընտրությամբ գործունեության, ուսումնական նախագծի բաղկացուցիչն են: |
| Տևական շրջան Հայաստանից բացակայած սովորողների համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ծրագրերով:Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցներում, ուսումնական կենտրոններում’ սովորողի ծնողի հետ կնքվող լրացոլցիչ կրթության պայմանագրով, որպես ուսումնառության պայմանագրի հավելված, սահմանված կարգով: Սովորողը կարողէ լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով:Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում:Սովորողի ուսումնական ամբողջ աշխատանքն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում: Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Ըստ ուսումնական շրջանների սովորողի ուսումնական գործունեության’ սահմանված կարգով կատարվող գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած, իր ուսումնական բլոգում հրապարակած աշխատանքները (այդ թվում’ հետազոտական- ստեղծագործական-թարգմանական աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծերի, ուսումնական ճամփորդությունների, հայրենագիտական արշավների նյութեր, առաջադրանքների կատարում, լրացուցիչ կրթության նյութեր, ուսումնական նախագծերի, ուսումնական շրջանների հաշվետվություններ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցության նյութեր): Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով: Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում: |