Մարդու մը միտքը
Ծառին կը նայի — ծառը չի տեսներ — ինքզինքը կը տեսնե
Ճամփուն կը նայի — ճամփա չի տեսներ — ինքզինքը կը տեսնե
Վեր կը նայի — ասուպներ կան երկինքն ի վար —
Չի տեսներ — ինքզինքը կը տեսնե
Ու հայելին կը նայի — չի տեսներ ինքզինքը —
— Կը բարևե
Առաջադրանքներ.
Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Հեղինակը մարդու ո՞ր տեսակին է քննադատում:
Պատմիր քո եսասիրության մասին:
Սեւ
Բոլոր գոյները — լոյսերը բոլոր
— Սէրերը բոլոր —
Երբ վանես կեանքէդ
Ահա թէ քեզի սեւը կը մնայ
— Բարով գործածես —
Առաջադրանքներ.
Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Բանաստեղծն ինչպե՞ս է բացատրում Սևը:
- Դու՛ ինչպես ես տեսնում այդ գույնը:
- Ստեղծագործական աշխատանք — Գրիր քո Գույնի (գույների) մասին: