Պատասխանատվություն
Պատասխանատվության զգացում ունենալ նշանակում է հոգալ այլ մարդկանց ու շրջակա միջավայրի մասին։ Նաև նշանակում է լինել խիզախ, քաջ և ունենալ ինքնատիրապետման զգացողություն։
Պատասխանատվություն-դա որոշակի բան անելու կամ չանելոի պարտավորություն է, հանձնառություն կամ խոստում՝ համապատասխան հետևանքներով։
Ինչպես ասվում էր տեքստում մարդը պատասխանատու չի ծնվում, դառնում է այդպիսին։Պատասխանատվությա հատկանիշը ձևավորվում և զարգանում է ժամանակի ընթացքում։
Պատասխանատվության ձախողումը
Պատասխանատվության կատարման ձախողումը հանգեցնում է պատժի, տույժի կամ տուժանքի։ Օր՝․Մենք ցածր գնահատական կստանանք այն դեպքում եթե չպատրաստվենք դասերին կամ չկատարենք տնային առաջադրանքները։
Պատասխանատվության աղբյուրները
Պատասխանատվության ծագման աղբյուրները մարդկանց խոստումներն են, որոշակի պաշտոնի նշանակվելն է, նրանց վրա պարտականություն դնելն է, աշխատանքի բնույթը և այլն։
Խոստում
Երբ մի մարդ ուրիշ մարդուն խոստանում է ինչ-որ բան, ապա նա պարտավոր է դառնում կատարելու խոստումը։ Երբեմն այդ խոստումը կարող է լինել փաստաթղթով, որը կոչվում է պայմանագիր։
Հանձնարարում
Հաճախ մարդիկ հանձնարարում կամ հակադրում են ուրիշներին ստանձնել որոշակի պատասխանատվություն։ Օր՝․Երբ ուսուցիչը հանձնարարում է անգիր սովորել բանաստեղծությունը։
Նշանակում
Որոշակի իրավիճակներում մարդիկ ընտրվում կամ նշանակվում են պաշտոնների։ Դա իր մեջ ներառում է պատասխանատվության շրջանակ։
Աշխատանքի բնույթ
Յուրաքանչյուր աշխատանք ունի իր մեջ պատասխանատվություն։ Օր՝․Ուսուցիչը պատասխանատու է դասավանդման գործընթացի կազմակերպման համար։
Օրենքներ
Օրենքները և նորմատիվ իրավական այլ փաստաթղթեր հասարակության անդամների համար սահմանում են պատասխանատվության որոշակի շրջաններ։
Սովորություններ
Որոշակիպարտականություններ ունենում ենք՝ հասարակության մեջ առկա սովորություններից ելնելով։
Քաղաքացիություն
Մարդիկ ունեն որոշակի պարտականություններ հենց իրենց քաղաքացիության հանգամանքով։
Բարոյական սկզբունքներ
Սրանք վարքագծի կանոններ են, որ հիմնված են ճշտի ծ սխալի մասին դատողություններ անելու վրա։Մարդկանց, այդ թվում՝ ծնողներին, ուսուցիչներին հարգելը, ազնիվ և արդար լինելը հիմնված են բարոյական սկզբունքների վրա։