Uncategorized

Ճամփորդություն դեպի Արմաղան

Սեպտեմբերի 21-ին, կիրակի օրը բարձունքի հաղթահարում նախագծի շրջանակում` ընկեր Ջուլիի և ընկեր Անուշի հետ, մայր դպրոցից շարժվեցինք դեպի Արմաղան։ Մեզ հետ էին նաև մայրիկս ու իմ ընկեր Նարեկը` իր մայրիկի հետ։
Արմաղան լեռան բարձրությունը` 2829մ. է, գագաթին է գտնվում 50մ. տրամագծով և 1,5մ. խորությամբ լիճ:)

Երբ նայում ես սարին հեշտ է թվում բարձունքի հաղթահարումը, բայց իրականում ահավոր դժվար էր։ Ինձ ուժ էր տալիս այն միտքը, որ շուտով տեսնելու եմ այդ չքնաղ լիճը։Մենք շատ դժվարությամբ, բայց կարևորը կարողացանք հաղթահարել բարձունքը։ Տեսնելով այդ գեղեցիկ տեսարանը, կարծես մոռանում ես հոգնածությունդ։

Leave a comment