Քիմիա

Պղինձ և բրոմ

Բրոմ
Բրոմ (Լատիներեն` bromum, հին հուն.` գարշահոտություն)Br, տարրերի պարբերական համակարգի  7-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը` 35[³], ատոմական զանգվածծը` 79, 904։
Հալոգեն է։ Սովորական պայմաններում Բրոմը P տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների` կառուցվածքն է 4S² 4P⁵, K-, L-, M- թաղանթները լրացված են։ Բրոմը (Br2) հայտնաբերել են Ժ. Բալարը և Լևիգը 1826թ.։
Այն սովորական պայմաններում գորշ գույնի գարշահոտ հեղուկ է, p=գ/սմ³,t հալ=-8,2⁰C, tեռ=58⁰C:
Բրոմը կարևոր դեր է խաղում    մարդու    օրգանիզմում։ Մարդն ։ Մարդն ։ Մարդն ։ Մարդն այն ստանում է սննդի միջոցով, և օրգանիզմում կենտրոնացած  է հիմնականում հիպոֆիզում, արյան մեջ, մկանակին հյուսվածքում, վահանաձև գեղձում։ Օրգանիզմից հեռանում է մեզի և քրտինքի միջոցով։
Բրոմ պարունակող սննդամթերքներն են` ծովային կաղամբ և ծովաձուկ ընկուզեղեն` պնդուկ, նուշ, գետնանուշ, հունական ընկույզ,լոբազգիներ` լոբի, ոլոռ հացահատիկային բույսեր` հացահատիկ և վարսակաձավար կաթնամթերք և կաթ ։ Անբավարարության հիմնական ախտանշաններն են` անքնություն, թուլություն, դյուրագրգռություն, նյարդային համակարգի և օրգանիզմում այլ խանգարումներ։
Պակասը լրացվում է բրոմով հարուստ մթերքներ ուտելով և բրոմ պարունակող վիտամինային կոմպլեքս օգտագործելով։








Պղինձ
Պղինձը քիմիական տարր է, նշանակումը` Cu (շատ.` cuprum-կուպրում), տարրերի  պարբերական համակարգի 4-րդ պարբերականության 1-ին խմբի տարր է։
Կարգահամարը` 29, ատոմական զանգվածը` 63, 546։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթները լրացված են։
Պղինձը կարմիր, կռելի, փափուկ մետաղ է։ Հայտնի է վաղ անցյալից։ Դեռևս քարեդարյան մարդը կարող էր քարե գործիքների օգնությամբ բնածին պղնձին իր ուզած ձևը տալ։ Պղնձից կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումով սկսվել է պղնձի դարը, որը տևել է մինչև  մ. թ. ա. IV  հազարամյակի վերջը ։
Պղինձը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է, հատկությամբ զիջում է միայն արծաթին ։ Պղինձը սառեցնելիս կարծրացնում է , փափկությունը վերականգնում են ջերմամշակմամբ։ Պղինձը քիմիապես պասիվ է։
Պղինձի միացությունները թունավոր են։ Տարբեր մետաղների հետ պղինձն առաջացնում է համաձուլվածներ։
Նրանից պատրաստում են հաղորդալարեր, մալուխ, էլեկտրահպակներ, սարքեր, ջերմափոխանակիչներ , կոփածո և ձուլածո  արձաններ, զարդեր, գեղարվեստական և կենցաղային իրեր և այլն։
Պղնձի միացությունները
օգտագործվում են անօրգանական ներկեր, արհեստական մետաքս ստանալու, բոցերի հիվանդությունների, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարելու համար, կաշվի և մորթու արտադրության, բժշկության մեջ։

Leave a comment