Հայ-Ադրբեջանական հակամարտության արդյունքը հայկական կողմի լիակատար հաղթանակն էր։ Չնայած մարդկային և ռազմական տեխնիկայի առավելությանը, ռեսուրսներով անհամեմատ հարուստ Ադրբեջանը պարտություն կրեց։
Կորուստները երկու երկրների համար էլ աղետալի էին։ Հայկական կողմի ռազմական կորուստները կազմեցին շուրջ 5 865 մարդ սպանված, այդ թվում 3 291-ը Լեռնային Արցախի չճանաչված հանրապետության քաղաքացիներ, մնացածը՝ 2 574 ՀՀ քաղաքացիներ և հայկական սփյուռքի կամավորներ։
Պատերազմի ընթացքում, ռմբակոծությունների և հրետակոծությունների ժամանակ, զոհվեցին 1 264 ԼՂՀ խաղաղ բնակիչներ, այդ թվում 500 կին և երեխա։ Անհայտ կորան 596 մարդ /179 կին և երեխաներ/։ 1988 թ-1994 թ Ադրբեջանում և ԼՂՀ-ում սպանվեցին շուրջ 2.000 խաղաղ հայ բնակիչներ։ Ադրբեջանական կողմի կորուստները կազմեցին շուրջ 25.000 մարդ, այդ թվում ադրբեջանական կանոնավոր բանակի զինվորներ, ներքին զորքերի զինծառայողներ, ադրբեջանական ՕՄՕՆ-ի մարտիկներ, գրոհայիններ տարբեր զինված խմբավորումներից և բազմաթիվ այլազգի վարձկաններ։
Հայկական կողմը շարքից հանել է մոտ 500 միավոր զրահատեխնիկա /Ադրբեջանական բանակի զրահատեխնիկայի պարկի, մոտ 31%-ը/, այդ թվում 186 տանկ /49%/, 20 ինքնաթիռ /37%/, 20 ռազմական ուղղաթիռ /54%/։ Ոչնչացված տեխնիկայի զգալի մասը, և Ադրբեջանական, և հայկական, պատերազմի ավարտից հետո վերանորոգվել և շարք է վերադարձվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից։
Պատերազմի մասշտաբների և դաժանության մասին են խոսում նաև հետևյալ փաստերը՝ 1991 թ նոյեմբերի 21-ից մինչ 1994 թ միայն Ստեփանակերտի վրա /բնակչությունը 1991 թ 54.000/ Ադրբեջանական բանակի կողմից արձակվել է ավելի քան 21.000 «Град» տիպի հրթիռային արկեր, 2700 «Алазань» հրթիռ, 2000-ից ավելի հրետանային արկեր, 180 գնդիկային ռումբ, 150 կեստոննայանոց ավիառումբ/այդ թվում 8 վակումային/։ ԼՂՀ տարածքում միայն ադրբեջանական բանակի կողմից տեղադրվել է 100.000 հակատանկային և ավելի շատ հակահետևակային ականներ։
Ռազմական դիմակայության արդյունքում Հայկական կողմի վերահսկողության տակ անցան նախկին ԼՂԻՄ-ը և ԱՍՍՀ 7 շրջաններից 5-ը ամբողջությամբ և 2-ը մասնակի/ Քարվաճառի, Բերձորի, Ակնայի, Կովսականի, Որոտանի շրջանները ամբողջությամբ և Ակնայի ու Ջրակնի շրջանները մասնակի( 7060 քմ մակերեսով), որոնք պատմական Հայաստանի մի մասն են եղել։ Ադրբեջանի ռազմական խմբավորումների վերահսկողության տակ մնաց 750 քմ ԼՂՀ տարածքից, որից 630 քմ ՝ Շահումյանի շրջանից, բացի սրանից ադրբեջանցիների վերահսկողության տակ է նաև ՀՀ տարածքի Արծվաշեն գյուղը, իրեն հարող տարածքներով։
Փախստական դարձավ 390.000 հայ /360.000 Ադրբեջանից և 30.000 ԼՂՀ-ից/, բացի սրանից Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հետևանքով հայրենիքը լքեցին շուրջ 1մլն հայ։ Փախստական դարձան 375.000 ադրբեջանցիներ/42.000 ԼՂՀ-ից և 175.000 ՀՀ-ից։ Պատերազմի հետևանքով փախստական դարձավ 592.000 մարդ։
ՀՀ-ում բնակվող ադրբեջանցիների մեծ մասը կարողացան մեկնումից առաջ փոխանակել կամ վաճառել իրենց բնակարանները, մինչդեռ Ադրբեջանից փախչող հայերը, լավագույն դեպքում ողջ մնացին։
Զեյթունի հերոսամարտ
Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին: Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը (Նորաշխարհյան)։