Պատմություն

Ազգանվան պատմությունը

Հայերն ունեն այս կամ այն ազգակից խմբին պատկանելը մատնանշող «ունի» ուրարտական վերջածանցը, որը հնում բնորոշ էր նախարարական տոհմերին (Ամատունի, Բագրատունի, Ռշտունի, Արծրունի ևն)։ Զանգեզուրի ազգագրական շրջանին հատուկ են «ենց», «ունց», «ոնց» և «անց» վերջածանցները։ Ամենատարածված վերջածաևցը «յան»–ն է, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է 5-րդ դարից և լայնորեն տարածվել է 19-րդ դարից։ Ազգանունն առաջանում է նաև զբաղմունքի կամ մասնագիտության անվանումից (օրինակ՝ Դարբինյան, Ոսկերչյան, Ժամագործյան)։ Կան մականունից կամ տեղանունից առաջացած ազգանուններ (Կարճիկյան, Չոլախյան, Բայբուրթյան, Երևանցյան)։ Հայկական ազգանունները երբեմն կազմվում են գործունեությամբ աչքի ընկած կնոջ անունից (Մանանդյան, Շուշանյան)։

Գրաբարում հայերեն ազգանունների կազմության մեջ օգտագործվող վերջածանցներն անվանվում են ազգական կամ տոհմական ածանցակերտ մասնիկներ։ Դրանք են՝ ացի, երի, եան, եանց։

ՄԱՐՏԻՐՈՍ – Հունական անուն է, որ նշանակում է “նահատակ”: Սրանից՝ մարտիրոսվել բայը:Տարածված անուն է: Սրա տարատեսակներն են Մարդո, Մարտո, Մադո սրանցից էլ Մարդոյան, Մատոյան, Մարտոյան, Մադոյան ազգանունները : Գործածական է Մարտիրոսյան ազգանունը:

Leave a comment