1․Կարդա բանաստեղծությունը։ Ընտրիր գոյականները, որոշիր դրանց թիվը, հոլովը և հոլովումը։
Ավ․ Իսահակյան
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը — գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև — արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.֊
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
Արագածին
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
ԱՂՋԻԿ – եզ. թ. – աղջկա, աղջկան, աղջկանից, աղջկանով, աղջկա մեջ։
ԿԱՄՈՒՐՋ – եզ. թ. – կամուրջով, կամուրջի, կամուրջին, կամուրջը, կամուրջից, կամուրջում։
ՄԱԶԵՐ – հոգ. թ. – մազի, մազին, մազը, մազից, մազով, մազում։
ԳԵՏ – եզ. թ. – գետի, գետին, գետը, գետից, գետով, գետում։
ՀԱՎԿԻԹՆԵՐ – հոգ. թ. – հավկիթի, հավկիթին, հավկիթը, հավկիթից, հավկիթուվ, հավկիթում։
ԱԿԱՆՋԻՆ – եզ. թ. – ականջին, ականջի, ականջը, ականջից, ականջով, ականջում։
ԱՉՔԵՐ – հոգ. թ. – աչքի, աչքին, աչքը, աչքից, աչքով, աչքում։
ԱՐԵՒՆԵՐ – հոգ. թ. – արևի, արևին, արևը, արևից, արևով, արևում։
ՄԵՋՔ – եզ. թ. – մեջքի, մեջքին, մեջքը, մեջքից, մեջքով, մեջքում։
ԾԱՂԿԱՆԿԱՐ – եզ. թ. – ծաղկանկարի, ծաղկանկարին, ծաղկանկարը, ծաղկանկարից, ծաղկանկարով, ծաղկանկարում։
ԳԼՈՒԽ – եզ. թ. – գլխի, գլխին, գլուխը, գլխից, գլխով, գլխում,
ԱՐԱԳԱԾ-եզ. թ. – Արագածի, Արագածին, Արագածը, Արագածից, արագածով, Արագածում,
ԱԼՄԱՍՏ – եզ. թ. – ալմաստի, Ալմաստին, ալամստը, Ալմաստին, Ալմաստով, ալմաստում։
ՎԱՀԱՆ – եզ. թ. – վահանի, վահանին, վահանը, վահանից, վահանով, վահանին մեջ?
ԹՐԵՐ – հոգ. թ. – թրերի, թրերին, թրերը, թրերից, թրերով, թրերում։
ԳԱԳԱԹ – եզ. թ. – գագաթի, գագաթին, գագաթը, գագաթից, գագաթով, գագաթում։
ԺԱՅՌ – եզ. թ. – ժայռի, ժայռին, ժայռը, ժայռից, ժայռով, ժայռում։
ԱՌԾԻՎ – եզ. թ. – արծվի, արծվին, արծիվը, արծվից, արծվով, (արծվի վրա)
ԼԻՃ – եզ. թ. – լճի, լճին, լիճը, լճից, լճով, լճում։
ԱՌՈՒ – եզ. թ. – առվի, առվին, առուն, առվից, առվում։
ԳՈՏԻ – եզ. թ. – գոտի, գոտին, գոտուց, գոտիով, գոտում ։
ՎՏԱԿ – եզ. թ. – վտակի, վտակին, վտակից, վտակով, վտակուշ։
ՀՈՒՐ – եզ. թ. – հրի, հրին, հուրը, հրից, հրով, հրում։
2․Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Տեքստ
Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։
Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ,շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով նա զարդարված էր բնական քարերով, հակինթով, սուտակով,շափյուղակով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիտ խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում են տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ամենաստեղծ ու խորաթափանց։
3. Քեզ առաջին անգամ հանդիպած բառերը դուրս գրիր և գտիր դրանց բացատրությունները բառարանի օգնությամբ
արգասաբերություն–արդյունավետություն
մույթ– հենասյուն
4. Գտիր է (ե)-ի, ը-ի, ու-ի և երկհնչյունի հնչյունափոխությամբ երկուական բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
Ու-նրբագեղ-նուրբ, շրջապատված-շուրջ
Ը-բարձրաքանդակ-բարձր, որմնաքանդակ-որմն
Է, ե-շինություն-շեն, շինարարություն-շեն
Երկհնչյուն-ժանեկազարդ-ժանյակ, կառուցել-կառույց
5. Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստում։
Պարզ-պատիվ
Բարդ-նրբագեղ
Ածանցավոր-մայրություն
Բարդ ածանցավոր-որմնաքանդակ
6. Տեքստում գտիր դիցուհի, պտղաբերություն, բոլոր, շքեղություն, փայլփլալ, մեծ բառերի հոմանիշները։
Դիցուհի-աստվածուհի
Պտղաբերություն-արգսաբերություն
Բոլոր-ամբողջ
Շքեղություն-պերճանք
Փայլփլալ-շողարձակել
Մեծ-խոշոր