1․ Ընդգծել տրված բառերի ածանցները։
երկունք, պարապմունք, համեմունք, շրթունք, հիմունք, վարմունք, բուրմունք, թիկունք, երիկամունք, հարցմունք, ցուցմունք, զբաղմունք, զգացմունք, մտածմունք։
2․ Հետևյալ գոյականներից կազմել ածականներ և բայեր։
Սեր-սիրել, սիրահարվել, սիրառատ, սիրաշատ.
Ծաղիկ-ծաղկավետ, ծաղկել, ծաղկաբեր, ծաղկավել.
Գործ-գործել, անգործ, չգործող, գործազուրկ, անգործ.
Դադար-անդադար, դադարել, անդադարելի, դադարեցնել.
Աղմուկ-անաղմուկ, աղմկել, աղմկոտ, աղմկալից, աղմկաձայն.
Մայր-մայրածին, անմայր, մայրական, մայրաբար.
Ընկեր-ընկերասեր, ընկերապաշտ, ընկերակցել, ընկերանալ.
Զգուշություն-զգուշավոր, զգուշանալ, անզգույշ, անզգուշավոր.
Քար-քարկոծել, քարանալ, քարոտ, քարքարոտ.
3․ Լրացնել բաց թողնված տառերը։
Հախճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպակաց, անօթևան, սայթաքել, թպրտալ, հափշտակել, լաջվարդ, արդուզարդ, մանրէաբան, նախօրե, դիցուք, վայրկյան, սերկևիլ, սիգապանծ, շագանակագույն, անընդհատ։
4․ Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական։
Իր փնտրած ապրանքից ոչ մի տեղ չկար։-Իմ փնտրած ապրանքից ամեն տեղ կար:
Նա ընտանիքի գործերով բնավ չէր զբաղվում։-Նա ընտանիքի գործերով էր զգաղվում:
Տնօրենի հրամանը ոչ ոք չհարգեց։-Տնօրենի հրամանը հարգեցին:
Ով չի կառուցում, երբեք չի շահում։-Ով կառուցում է, նա միշտ էլ շահում է:
Ո՛չ Արագածը, ո՛չ արագահոս Ախուրյանը չէր գրավում նրա ուշադրությունը։-Հա՛մ Արագածը, հա՛մ արագահոս Ախուրյանը գրավում էին նրա ուշադրությունը:
5․ Նշել այն բառերը, որոնց մեջ ց նախածանց կա։
ցուցակ, ցպահանջ, ցամաք, ցայսօր, ցայգ, ցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաշաղախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցմրուր, ցցել։
6․ Սյունակներից ընտրել արմատները և մեկ վերջացանց, կազմել բարդածանցավոր բառ։
բյուր հատոր — յա
երկու տոհմ — յակ
լեռ ակն — որդ
մանր դահուկ — իչ
ազնիվ նկար — իկ
Լեռնադահուկորդ, մանրանկարիչ, ազնվատոհմիկ, երկհատորյակ, բյուրակնյա:
7․ Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։
Շուշանն ասաց մորը, որ տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել։-Շուշանն ասաց մորը՝ «Տեր Գևորգի Ավետարանն ընկնավոր է բուժել»:
Գնդապետը զինվորներին հրամայեց, որ գրոհի անցնեն։-Գնդապետը զինվորների հրամայեց՝ «Գրոհի անցե՛ք»:
Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։- Ես մտածում էի. «Տեսնես կոմիսարը որտեղի՞ց իմացավ, որ ես հայ եմ»:
Մարդն ասաց, որ դա իրենց հողն է, և այդ հողում իրենց սպանում են։-Մարդն ասաց. «Սա մեր հողն է, և այս հողում մեզ սպանում են»:
Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։-Նա ուզում էր վճռական որոշում ընդուներ. «Վեր չկենա՞մ ու բոլորի երեսին ճշմարտությունն ասեմ»:
8․ Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։
Ընկերն էր, որ նրան (մղեց/դրդեց) այդ անշնորհք քայլը կատարելու։
Դիմացինի համառությունը (ջարդելու/ կոտրելու) համար մեծ ջանքեր պետք չեղան։
Իր ողջ կյանքի ընթացքում (լցված է եղել/ համակված է եղել/ տոգորված է եղել) իշխանության մարմաջով։
Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (հավաքվելը/ժողովվելը) (ավանդույթ/ավանդություն) է դարձել։
Այդ մտքից սկզբում թեթևակի (երկյուղեց/ վախեցավ), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ (սարսափեց/ վախեցավ)։
9․ Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան։
Արիակամ, ջրային, լծկան հնչերանգ, մայրաբար, իջնել, համբուրել, ընձուղտ, չարագույժ, սրտատրոփ, սրընթաց, մեղմօրոր, գունանկար, մթնշաղ, ապօրինի, կիսադեմ, զինվոր, մամռապատ։
Ջրային-արմ. ջուր, հնչ.` ու-ը
լծկան-արմ. լուծ, հնչ.` ու-ը
հնչերանգ-արմ. հումոր, հնչ.` ու-ը
իջնել-արմ. էջ, հնչ.` է-ի
համբույրել-արմ. համբույր, հնչ.` ույ-ու
ընձուխտ-արմ. ինձ, հնչ.` ի-ը
10․ Տրված բառերին մեկական հոմանիշ ու հականիշ գրեք։ Գովաբանել, զուլալ, օգնել, մեծ, սիրելի։
Գովաբանել-հոմ.՝ փառաբանել, հակ.՝ նախատել
Զուլալ-հոմ.՝ մաքուր, հակ.՝ կեղտոտ
Օգնել-հոմ.՝ աջակցել, հակ.՝ խանգարել
Մեծ-հոմ.՝ հսկա, հակ.՝ փոքր
Սիրելի-հոմ.՝ հարգելի, հակ.՝ ատելի