Գրականություն

Ձոն (Դանիել Վարուժան)

1. Դանիել Վարուժան. «Ձոն»

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
– Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
– Քեզի ընծա՜, մայր կարեվեր –
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
– Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ –
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
– Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:


2. Տեղեկություն գտիր սոսյաց անտառի ու սոսի ծառի մասին։

Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Սոսին հզոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 50 մ, տրամագիծը՝ 1,5–2 (3) մ։ Ցողունը կանաչամոխրագույն է, հիմնականում՝ կեղևազուրկ։ Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով։ Ծաղիկները մանր են, անշուք, միասեռ, երկար կոթուններով։ Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է։ Ջերմա-, խոնավա-, լուսասեր է, երկարակյաց (ապրում է ավելի քան 2000 տարի), արագ է աճում։ Սոսին կիրառվում է քաղաքների կանաչապատման համար:


3. Ո՞ր ստեղծագործությունն է հիշեցնում կրկնվող «Ընդ եղեգան փող…» արտահայտությունը։

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ


Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:



4. Մեկնաբանի՛ր ամեն տունը և դրա ամփոփումը վերջին տողերով։ Ամեն տան համար բովանդակությունը բնորոշող 2-3 բառ գտիր։

I տուն (գովում է հեթանոսական լուսավոր ժամանակները)
Փառքդ
Հին հայրենիքի
Քուրմեր
Լույս

II տուն (ներկայացնում է պանդխտության թեման, կարոտը)
Կարոտ
Հեգ հայ պանդուխտ
Հարսեր
Ողբ

III տուն (մեի թշնամիների հարձակումները մեր բազմաթիվ զոհերը)
Արյուն
Կրակի, սրի զոհեր
Վերքեր
Սիրտս

IV տուն (հայրենի օջախը որ որբ էր մնացել )
Որբ տունս
Հայր, մայր
Օջախս

V տուն (պայքար վրեժի կոչ է անում, հայրենասիրության դրդում, ցանկանում է որ վրեժ լուծեն)
Պայքա
Գրիչս դարձավ անթրոց
Վրեժ
Բոց


5. Հիշիր՝ քեզ ծանոթ ո՞ր բանաստեղծությանն է կառուցվածքով նման այս գործը։ Համեմատիր այդ երկու բանաստեղծությունները իրենց ոգեղենությամբ. ուշադրություն դարձրու վերջին տներին։

Ձոն-հայրենասիրական
Ծնուն Վահագնի Մովսես Խորենացին գրի է առել Վահագն աստծո ծնունդը։


6. Գույնով բնորոշիր այս երկու բանաստեղծությունները։

Գույներ – կարմիր, կրակագեւյն – բոսոր

7. Տեղեկություններ գտիր Դանիել Վարուժանի մասին։ Ամենահետաքրքիր փաստերը գրառիր քո բլոգում։

Դանիել Վարուժան, XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։ Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։

Leave a comment