Նահապետ Քուչակը 16-րդ դարի տաղերգու է: Հայտնի է որպես հայրենների հեղինակ, աշուղ-բանաստեղծ: Քուչակի հայրենները պահպանվել են ոչ միայն գրավոր, այլև բանավոր: Սերնդեսերունդ դրանք փոխանցել են աշուղները և հետո են միայն գրի առնվել: Հայրենների հեղինակային պատկանելության հարցի շուրջ բանասիրական վեճեր են եղել, բայց Քուչակի անունով հայտնի հայրեններն ունեն խորապես անհատական դրոշմ, այնպես որ դրանք ժողովրդական լինել չեն կարող: Այդ հայրենների հեղինակը որոշակի անհատն է, ով միաժամանակ և հայենների հեղինակն է, և աշուղ է ու սիրահար: Հայրենները գրված են շատ բարձր արվեստով, իմաստային ընդգրկումով ունեն տարբեր բովանդակություն՝ սիրային, իմաստասիրական, պանդխտության: Առավել տարածված են սիրային հայրենները: ***** Էրնեկ ես անո՛ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ-եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդնչիկն է պագեր: ***** Քանի դու ինձի էիր,
նայ կանանչ ու ցօղն ի վըրայ.
Երբ դու որ յիսնէն ելար,
ձիւն երեկ՝ եղեմն ի վըրայ.
Թէ այլւ’ի ի յի՛ս դառնաս
ու կենաս խելացդ ի վըրայ.
Երթամ, բարկ արե՛ւ լինամ,
գամ, կանգնիմ կամարիդ վըրայ:
Լոյս ծագեմ ի քո վըրայ,
որ սաստի՛կ ձիւնըն վերանայ: