Գրականություն

Սայաթ-Նովա

Սայաթ Նովանհայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիրն է։ Իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան։ Սայաթ-Նովայի կյանքը ավելի քան 150 տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների և փիլիսոփաների բանավեճերի առարկան։ Նրա կյանքի բազմաթիվ կարևոր հանգամանքներ և մանրամասներ մինչև օրս էլ ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։ Նրա մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներից են հենց իր գրած բանաստեղծությունները։ Սայաթ-Նովան ունի մի շարք լեզուներով գրված բանաստեղծություններ․ պահպանվել են 68 հայերեն, 34 վրացերեն, 115 թուրքերեն ստեղծագործություններ, սակայն թուրքերեն բանաստեղծությունների մեծ մասը դեռ չի հրապարակվել և պահվում է Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանում։

Leave a comment