Պատմություն

Հայկական լեռնաշխարհ

1.Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:

Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, իսկ առանձին գագաթների բարձրությունը հասնում է 4000–5000 մ-ի, առավելագույնը` 5165 մ (Մեծ Մասիս):

Հայկական լեռնաշխարհի հարավում ձգվում է Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնային համակարգը, որն ունի բազմաթիվ լեռնաբազուկներ՝


Վանա լճից հյուսիս-արևելք 65 կմ երկարությամբ աղեղնաձև ձգվում են Ծաղկանց լեռները, Ծաղկանց լեռները եղել են Հայոց Արշակունի թագավորների ամառանոցը:

Լեռնաշխարհից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետերը՝ Արածանին, Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Կուրը և Ճորոխը:

Հայկական լեռնաշխարհի լճերն են Ուրմիա, Վանա, Սևանա,

Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. Այստեղ աճում է 4 հզ. բուսատեսակ, որից 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույսեր՝ Անտառներում աճում են նշենի, տանձենի, խնկենի, հացենի, բոխի, կաղնի, գիհի, հաճարենի և այլ ծառատեսակներ: Բարձրլեռնային գոտիները հարուստ են մարգագետիններով:

Բազմազան է նաև կենդանական աշխարհը: Լեռներում ապրում են վայրի ոչխարը (մուֆլոն), բեզոարյան այծը, շնագայլը, ցածրադիր ու նախալեռնային շրջաններում և տափաստաններում՝ տափաստանային կատուն, սպիտակափոր ոզնին, փոքր կամ հարավային խլուրդը, փոքրասիական և փոքր ճագարամկները, օձերից՝ գյուրզան, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, կարմրափոր սահնօձը: Թռչուններից տարածված են սև և սևախածի կեռնեխները, : Շատ են միջատները, մորեխները, սարդերն ու մորմերը: Անտառներում ապրում են այծյամը, վարազը, արջը, սկյուռը: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով. նշանավոր են Սևանի իշխանը, Վանա տառեխը, կարմրախայտը:

Հայկական լեռնաշխարհի միավորներին տրվել է ավելի քան 150 հզ. տեղանուն, որոնց հետ անխզելիորեն կապված է հայ ժողովրդի պատմությունը:

Leave a comment