Ծովուն դիմաց Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,Եկուր լըռել իր ամայի ափունքին․․․Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,Եկուր լըսել՝ մինչև աչքերըդ թըրջին․․․ Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կըրնար սիրել ես․Իմ լուսնընկան դո՛ւն ես, ամպե մը ծաթե,Եղիր Աստվա՜ծն իմ երկնընքին տրտմերես․․․ Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․ 1․Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն (շարադրանքը`… Continue reading Տնային աշխատանք
Category: Հայոց Լեզու
Անջատման խնդիր
Անջատման խնդիր Արսենը քեզնից (ումի՞ց) երբեք չի կարող բաժանվել: Մարդիկ սարսափահար փախչում էին այդ կեղծիքից (ինչի՞ց): Այն առարկան, որից ծագում է, սկսում է կամ անջատվում, բաժանվում է գործողությունը, կոչվում է անջատման խնդիր: Հարցերի փոխարեն գրիր անջատման խնդիրներ: Նա վաղուց էր ձանձրացել շունիկից:Նա թաքցրեց իր անհանգստությունը մայրիկից:Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հեռախոսից ազատվել:Նա մեզ չզրկեց զվարճանքից:Աշխարհն էս է, ի՞նչ ես ուզում բնությունից, կյանքից: Ընդգծիր անջատման խնդիրները:… Continue reading Անջատման խնդիր
Զոհաբերում
Չորս ոչխար էինՆախ առաջինը մորթեցինՅետոյ երբ երկրորդը կը մորթէիներրորդը փորձեց փախչիլ Հազիւ տասը մեթր գնացձերբակալեցին Ես այդ երրորդին միսեն կերայ-Կեանքի համ ուներ: Առաջադրանքներ. 1)Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն: Չորս ոչխար էին Նախ առաջինը մորթեցին Հետո երբ երկրորդն էին մորթում Երրորդը փորձեց փախչել Հազիվ տասը մետր գնաց Ձերպակալեցինք, Ես այդ երրորդի մսից կերա Կյանքի համ էր գալիս մսից… Continue reading Զոհաբերում
Կաղանդի ծառ մը
Կաղանդի ծառ մը Կաղանդի ծառ մը շտկելու համարԵրկու բան պետք էՆախ ծառ մը — հետո զարդեր ծառին վրա Կաղանդի ծառ մը շտկելու համարԵրեք բան պետք է— Ծառեն զարդեն զատՀավատքը գալիք աղվոր օրերու Կաղանդի ծառ մը շտկելու համարՄեկ բան կը բավե — ոչ ծառ ոչ ալ զարդ —Ատիկա խիճերն ադամանդ կարծողՄիամիտ հոգվույս բարի խաբկանքն է Կաղանդի… Continue reading Կաղանդի ծառ մը
Մի լար լոյս, մի լար
Մի լար լոյս, մի լար,Երկինքէն ինկողը չի լար: Մի լար, թէ աղքատի տուն ինկար,գլխու վրայ է տեղդ: Մի լար լոյս, մի լար,Գետնայարկ չինկող լոյսերը թող լան: Առաջադրանքներ 1)Փոխադրել արևելահայերեն: Մի լաց, լույս մի լաց, Երկինքից ընկնոցը չի լացի: Թե աղքատի տուն ընկնես մի լաց Գլխի վրա քեզ կպահեն: Մի լար լույս մի լար Գետնին չընկնող… Continue reading Մի լար լոյս, մի լար
Միջոցի խնդիր
Միջոցի խնդիր Վարդանը քարերով (ինչո՞վ) ամրացրել էր իր նկուղը: Ծանոթների միջոցով (ումո՞վ) նա տեղավորվեց աշխատանքի: Այն առարկան, ինչով կամ ինչի միջոցով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի խնդիր: Հարցերը փոխարինիր միջոցի խնդիրներով: Ժայռի գագաթը միայն (պարանով) կարելի է բարձրանալ:Փոքրիկ տունը գյուղում (գույնով) էր առանձնանում:Նա իր սև գործն անում էր (հանցագործի միջոցով):Աղջկա մազերը կապված էին (մազակալով):Այդ… Continue reading Միջոցի խնդիր
Հանգման խնդիր
Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն – ինչի՞ն: Երեխան հավատում էր մոր խոսքին – ինչի՞ն: Ծեր կինն աղոթում էր Աստծուն – ու՞մ: Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին — ու՞մ: Հանգման խնդիրը լրացնում է չեզոք բայերին (որոնք վ մասնիկը չեն կարող ստանալ), պատասխանում է ու՞մ և ինչի՞ն հարցերին: Հարցերի փոխարեն գրել հանգման խնդիրներ: Լավան մոտենում էր ջրին (ինչի՞ն):Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում եղնիկին (ո՞ւմ):Ունկնդիր եղա հողմի խենթ արկածներին (ինչի՞ն):Անսպասելի ես հանդիպեցի հին ընկերոջս (ո՞ւմ):Քայլ… Continue reading Հանգման խնդիր
ՈՒղիղ խնդիր
Հետևյալ բայերը բաժանիր երկու խմբի՝ վ կրավորական մասնիկ ստացող և չստացող: սիրել, ատել, գրել, պատասխանել, կանչել, քայլել, գողանալ, հեռանալ, մրսել, բռնել, ծածկել, փակել, հռչակել, բացել, նստել: Այն բայերը, որոնք ստանում են վ կրավորական մասնիկը, պահանջում են որևէ առարկա կամ անձ (ուղիղ խնդիր), որ կկրեն այդ գործողությունն իրենց վրա: Պապը սիրում է (ո՞ւմ) թոռներին – ուղիղ խնդիր: Արմենը բարձրաձայն կարդաց (ի՞նչը) նամակը – ուղիղ խնդիր: Հարցերի փոխարեն լրացրու ուղիղ խնդիր – բառ,… Continue reading ՈՒղիղ խնդիր
Գործնական աշխատանք
Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները,կետադրիր: Լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում:Երկնքում գզվռտվում են գորշ ամպեր ու ձորով փախչում է փշաքաղված գետը:Փողոցում մարդ չկար բոլորն աշխատանքի էին:Մի տեղ աշնան կանաչ արտեր էին, մի տեղ գարնան սև ցելեր (վարած հողեր):Նա ճակատս համբուրեց և ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա:Զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքիառաջ և ավերից վերադարձող համհարզները (ծառաները) ճոճում էին նիզակները:Կտուրները ձմռանը ճկվում են ձյան ծանրության տակ գարնանըծածկվում փարթամ կանաչով:Հայրիկս նայեց ինձ ես նրան ու նա բռնեց ձեռքս:Մարգարն աշխատում էր և բերանի պատառը պահում թոռան համար:Արահետը վերջացավ և ձիերը կանգ առան: Ընգծիր որոշիչը, կետադրիր: 1.Փոթորկված ծովի մեջտեղում նկարիչը պատկերել էր հսկայական առագաստանավի մի բեկոր որից կառչել էին մի… Continue reading Գործնական աշխատանք
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Պետք է ավելի հաճախ հիշել նրանց, ում մենք սիրում ենք Եթե դուք իմանայիք, թե ոնց է փոխվում ձեր դեմքը,երբ դուք խոսում եք նրանց մասին, ում սիրում եք:Երեխայի, տատիկի, պապիկի, ծնողների, սիրած մարդու մասին:Նույնիսկ շան կամ կատվի մասին:Ամբողջ լարվածությունը անցնում է, բոլոր կնճիռները հարթվում են և աչքերից հոսում է փափուկ մի լույս:Եվ սիրո այդպիսի լույսը վերափոխում… Continue reading ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ